Ջեյ դի Վենսի՝ Հայաստան կատարած պատմական այցից հետո ձևավորվել են առավել համակարգված համագործակցության հնարավորություններ. դեսպան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են. «Փետրվարի 24-ին ԱՄՆ Առևտրի պալատը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ, «Հայաստան» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել է կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են մի շարք ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես են եկել Առևտրի պալատի ավագ փոխնախագահ Քուշ Չոքսին և ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին, գործարար կապերի ընդլայնմանը և համագործակցության ինստիտուցիոնալիզացման կարևորությանը։

Դեսպան Մկրտչյանն իր ելույթում ընդգծել է Հայաստանում տեխնոլոգիական միջավայրի զարգացման համար ստեղծված նպաստավոր պայմանները՝ նշելով, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցից հետո ձևավորվել են առավել համակարգված համագործակցության նոր հնարավորություններ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728