Հայաստանում միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Հայաստանում ժամը 19։50-ի դրությամբ՝ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները»,- նշում են կառույցից։
Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Սևանի, Արարատի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Աբովյանի, Եղեգնաձորի, Վայքի, Մարտունիի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։
Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։



