Մեծ Բրիտանիայի նախկին արքայազն Էնդրյուն ձերբակալվել է Էփշտեյնի գործի պատճառով

Ոստիկանությունը ձերբակալել է Չարլզ III թագավորի եղբորը՝ նախկին արքայազն Էնդրյուին, ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ նրա կապերի շուրջ սկանդալի պատճառով: Այս մասին հաղորդում է Express թերթը։

«Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը ձերբակալվել է պետական ​​պաշտոնում անպատշաճ վարքագծի կասկածանքով»,- նշվում է հրապարակման մեջ։

Այսօր ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ ոստիկանական վեց մեքենա և քաղաքացիական հագուստով մոտ ութ ոստիկաններ ժամանել են նախկին արքայազնի տուն, որը գտնվում է Նորֆոլկի Սանդրինգհեմ Հաուսի տարածքում։

Տեսանյութեր

Լրահոս