Պետք է շարունակենք պայքարը Ռուբենի ազատության համար. Նուբար Աֆեյան

Գործարար եւ բարերար Նուբար Աֆեյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ. «Հենց նոր իմացա, որ իմ վաղեմի ընկերն ու բարեգործության ոլորտգործընկերը՝Ռուբեն Վարդանյանը, որն անարդարացիորեն բանտարկված է Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հայկական ինքնիշխանության եւ անվտանգության պաշտպանության հմար,  իր բանտարկիչների կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Սա ամոթ է։ Սա անհեթեթություն է։

Աշխարհում բոլոր նրանք, ովքեր հավատում են խաղաղությանն ու արդարությանը, պարկեշտությանն ու ազնվությանը, պետք է շարունակեն պայքարը նրա ազատ արձակման համար, եւ ես շարունակելու եմ այն։

Ռուբենի ընտանիքն ամենից լավ է արտահայտվել. սա դատավճիռ է ամբողջ հայ ժողովրդի դեմ»։

Տեսանյութեր

Լրահոս