Բաժիններ՝

Թրամփը Հավանային կոչ է արել համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ-ի կողմից Կուբայի նավթային շրջափակման պայմաններում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զբաղվում է Հավանայի հետ շփումներով, ինքնաթիռի բորտում լրագրողներին հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք հիմա խոսում ենք Կուբայի հետ, և Մարկո Ռուբիոն հենց հիմա խոսում է Կուբայի հետ։ Նրանք անպայման պետք է գործարք կնքեն, որովհետև սա իսկապես հումանիտար սպառնալիք է», – ասել է նա և հավելել, որ Կուբայում այժմ «նույնիսկ ավիացիոն վառելիք չկա»։

Թրամփն ասել է, որ Կուբայում վենեսուելականի նման գործողություն իրականացնելու անհրաժեշտություն չի տեսնում։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման գործողությունից հետո Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ հաջորդ թիրախներից մեկը կարող է դառնալ Կուբան։ Ավելի ուշ Թրամփն ստորագրել էր հրամանագիր, որով Կուբայի կողմից բխող «սպառնալիքի» պատճառով երկրում արտակարգ դրություն էր հայտարարվում։ Դա Ամերիկայի Միացյալ Նահանգներին թույլ է տալիս մաքսատուրքեր սահմանել այն երկրների արտադրանքի նկատմամբ, որոնք մտադիր են նավթ վաճառել կամ մատակարարել Հավանային

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս