Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո

INTERFAX.RU -ն փոխանցում է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձևակերպումը կախված է Երևանից․ հենց որ Հայաստանի Սահմանադրությունում վերացվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն հաջորդ օրը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Դուք գիտեք, որ դա մեզանից չի կախված (խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները — ԻՖ)։ Մեր դիրքորոշումը հայտնի է, այն փոխանցվել է հայկական կողմին։ Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն։ Հենց այդ փոփոխությունները կատարվեն, մենք կարող ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել հաջորդ օրը», — ասել է Ալիևը ուրբաթ օրը Մյունխենում ադրբեջանցի լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրումը արդեն 2026 թվականին։

Միաժամանակ նախագահը շեշտել է, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև կա խաղաղություն։ «Վաշինգտոնյան պայմանավորվածությունները, խաղաղության պայմանագրի պարաֆավորումը դե ֆակտո նշանակում են խաղաղություն։ Խաղաղության ձևակերպումը կախված է հայկական կողմից։ Որքան արագ Սահմանադրությունում կատարվեն փոփոխությունները և դրանից վերացվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, այնքան արագ կստորագրվի խաղաղության պայմանագիրը», – հավելել է Ալիևը»։

Տեսանյութեր

Լրահոս