Վարույթը հարուցվել է 4 ամիս առաջ և կապ ունի իբրև թե բարձրաստիճան հոգևորականների հետ. Ալեքսանյան

«Գործի փաստական հանգամանքները վերաբերում են «Իզմիրլյան ԲԿ»-ի՝ 2015-2025թթ.-ին, իր կարիքների համար ձեռք բերած բժշկական պարագաների ու ապրանքների՝ իբրև Հայաստանյաց Սուրբ Առաքելական եկեղեցու հետ կապակցված հոգևորականների ընկերություններից ավելի բարձր գնով գնելու հետ: Նշում են, որ իբրև ուներ հնարավորություն ավելի նվազ գնով ձեռք բերելու անմիջապես ներմուծող-արտադրող ընկերությունից, բայց գնել է բարձրաստիճան հոգևորականների հետ փոխկապակցված ընկերությունններից՝ դրանով առաջացնելով նրանց համար մեծ շահույթներ, այդ թվում դրանով խուսափել են խոշոր չափերի հարկերից ու գործարքներ կատարելով լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ «Իզմիրլյան ԲԿ»-ն՝ պատկանում է ու գտնվում է Մայր Աթոռի հսկողության տակ: Բարձրաստիճան հոգևորականների մասին որոշակիացված տվյալներ առկա չեն, թվաբանական ցուցանիշի մասին չեմ կարող ասել:

Արմեն Չարչյանի նկատմամբ 2025 թվականի հոկտեմբերի 8-ին նախաձեռնվել է քրեական վարույթ չարամտորեն հարկերից խուսափելու ու փողերի լվացման համար: Քրեական վարույթը նախաձեռնելուց հետո 4 ամիս անց որոշել են համապատասխան խուզարկություններ կատարել:

Հանրությանը ուզում եմ նաև հայտնել, որ բացի որոշակի փաստաթղթերից, Արմեն Չարչյանի աշխատասենյակից վերցվել են նաև գումարներ: Խուզարկության որոշմամբ՝ առհասարակ նշում չկա, որ վարույթ իրականացնող մարմինը գումար վերցնելու իրավասություն ու հնարավորություն է ունեցել»,- նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս