Իրանում պատմել են ԱՄՆ-ի հետ բանակցություններում կարմիր գծերի մասին

Իրանի հրթիռային համակարգերը Թեհրանի համար «կարմիր գիծ» են և բանակցությունների առարկա չեն, ուրբաթ օրը հայտարարել է Իրանի պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։

«Մեր հրթիռային համակարգերը մեր «կարմիր գծերից» մեկն են և բանակցությունների առարկա չեն»,- ասել է Շամխանին կատարյան Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Փետրվարի 6-ին Օմանի Մասկատ քաղաքում տեղի ունեցան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անուղղակի բանակցությունները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ բանակցությունները լավ են ընթացել և կշարունակվեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728