Կենսաչափական անձնագրերի գործածությունից հետո հին նմուշի անձնագրերը դուրս չեն գալու. Արփինե Սարգսյան

ՀՀ քաղաքացիները նոր կենսաչափական անձնագրերը և նույնականացման քարտերը կկարողանան ստանալ այս տարվա աշնանից։ Այս մասին 2025–ի տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Կենսաչափական համակարգը ՀՀ-ում նոր է ներդրվելու՝ 2026 թվականի աշնանը։ Այդ ժամանակ մեր քաղաքացիները կկարողանան ստանալ ինչպես բիոմետրիկ նոր անձնագրեր, այնպես էլ նույնականացման քարտեր։ Նշեմ, որ նույնականացման քարտերի մասով հասցրել է լինել Օստրավա քաղաքում (Չեխիա)՝ հաստատելու վերջնական նկարագիրը և խմբաքանակն ուղարկելու մեծածավալ տպագրության»,- նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այս պահին աշխատում են կենսաչափական անձնագրի դիզայնի վերջնականացման վրա, առաջիկայում հանրությանը կներակացվի դրա նկարագիրը։ Դրանից հետո արդեն խմբաքանակը կտպագրվի։

Նա շեշտեց՝ հին նմուշի անձնագրերն ավտոմատ կերպով դուրս չեն գալու շրջանառությունից ու քաղաքացիները դրանք կկարողանան օգտագործել այնքան, մինչև վավերականության ժամկետն անցնի։

Կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտի արժեքը, նախարարի խոսքով, վերջնականացման փուլում է, շուտով գինը կհանրայնացվի։

«Ի տարբերություն ստանդարտ անձնագրերի` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ունենալու ենք գնային փոփոխություն»,- ասաց նախարարը։
Հավելեց, որ քննարկում են այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնք կմոտիվացնեն քաղաքացիներին ավելի հաճախ դիմելու կենսաչափական անձնագիր ստանալու համար։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ կենսաչափական անձնագրերի տրամադրումը կասեցվեց 2 տարով, միաժամանակ երկարաձգվեց հին նմուշի անձնագրերի տրամադրումը։

Տեսանյութեր

Լրահոս