Բալիում պատմել են զբոսաշրջության վրա բնական աղետների ազդեցության մասին
Ինդոնեզիայի Բալի կղզում 2025 թվականին տեղի է ունեցել 54 բնական աղետ, սակայն դրանք էական ազդեցություն չեն ունեցել զբոսաշրջության վրա: Այս մասին РИА Новости-ին հայտնել են Բալիի նահանգային աղետների կառավարման գործակալությունից (BPBD):
«Ոչ բոլոր միջադեպերն են դասակարգվում որպես բնական աղետներ, և ոչ բոլոր աղետներն են ազդում զբոսաշրջության վրա: 2025 թվականին Բալիի նահանգային աղետների կառավարման գործակալությունը (BPBD) գրանցել է 2644 միջադեպ, որոնցից 54-ը դասակարգվել են որպես բնական աղետներ՝ համաձայն սահմանված չափանիշների»,- նշել է գործակալությունը:
BPBD-ի մոնիթորինգի համաձայն՝ այս իրադարձությունները «էական ազդեցություն չեն ունեցել զբոսաշրջային գործունեության կամ հիմնական զբոսաշրջային տեսարժան վայրերի շահագործման վրա»:
«Բոլոր միջադեպերը լուծվել են արագ և համակարգված եղանակով։ Բալիի նահանգային կառավարությունը, BPBD-ի և BMKG-ի (Ինդոնեզիայի օդերևութաբանական գործակալություն – խմբ.) հետ համատեղ, շարունակում է թարմացնել վաղ նախազգուշացման համակարգը և կոչ է անում հանրությանը, զբոսաշրջային բիզնեսներին և զբոսաշրջիկներին ակտիվորեն մասնակցել անվտանգության և պատրաստվածության բարելավմանը»,- հավելել են գործակալությունից:



