Գերմանիան կոչ է անում զգուշավոր լինել Թուրքիա մեկնելիս

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիա մեկնողների և այնտեղ գտնվող Գերմանիայի քաղաքացիների համար նախազգուշացնող հայտարարություն է տարածել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես նշել է, որ Թուրքիայում գտնվող Գերմանիայի որոշ քաղաքացիներ ձերբակալվեն են և արգելք է սահմանվել նրանց մուտքի համար։

Նշվում է, որ նման իրավիճակները չեն վերաբերում միայն քրեական անցյալ ունեցողներին, այլ նաև՝ քաղաքացիական անձանց։ Հատկապես շեշտվել է, որ որոշ դեպքերում հաշվի են առնվել Թուրքիայի վերաբերյալ սոցցանցերում արված գրառումները։

Խորհուրդ է տվել Թուրքիա մեկնել ծրարգրող Գերմանիայի քաղաքացիներին ճանապարհորդելուց առաջ վերանայել իրենց իրավական կարգավիճակը և հնարավոր ձերբակալության դեպքում կապ հաստատել գերմանական դիվանագիտական ​​առաքելությունների հետ։

Տեսանյութեր

Լրահոս