Թուրքիան կոռուպցիայի ցուցանիշով աշխարհում 124-րդն է
«Transparency International»-ը հրապարակել է 2025-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսի արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ցանկում ներառված է 182 երկիր և կոռոպցիան գնահատվում է 0-ից 100 բալային համակարգով։ 0-ն ցույց է տալիս կոռուպցիայի շատ բարձր մակարդակ, իսկ 100-ը՝ կոռուպցիայից զերծ մակարդակ։ ԱՄՆ-ն ունի 64 միավոր, Կանադան՝ 75 և Նոր Զելանդիան՝ 81, Մեծ Բրիտանիան՝ 70, Ֆրանսիան՝ 66, իսկ Շվեդիան՝ 80։
25 միավորից ցածր միավոր ունեցող երկրների մեծ մասը հիմնականում տուժել է հակամարտություններից։ Այդ երկրներն են Լիբիան, Եմենը և Էրիթրեան, որոնք ունեն 13 միավոր, իսկ Սոմալին և Հարավային Սուդանը ՝ 9 միավոր։
Երկրների ցանկում ներառված է նաև Թուրքիան, որն ունի 31 միավոր ու զբաղեցնում է 124-րդ տեղը։ Թուրքիայի նման 31 միավոր ունԵն նաև Ուզբեկստանը, Մոնղոլիան, Ջիբութին և Նիգերը։ 2024-ին Թուրքիան ուներ 34 միավոր և գտնվում էր 107-րդ տեղում։ Ստացվում է, որ Թուրքիան նահանջել է 17 հորիզոնականով։



