Դատավորը մեծ պատմական սխալ է թույլ տվել, երբ ներխուժել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման տիրույթ. Արա Զոհրաբյան

Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր, Մայր Աթոռի իրավունքները պաշտպանող թիմի համակարգող Արա Զոհրաբյանը գրում է. «Դատավորը մեծ պատմական սխալ է թույլ տվել, երբ ներխուժել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման տիրույթ:

Երբ օրենքով երաշխավորվում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը, օրենսդիրը նկատի է ունեցել նաև այս իրավիճակները՝ եկեղեցական պաշտոնից ազատելը, այդ պաշտոնում նշանակելը, եկեղեցական կարգավիճակ շնորհելը, այդ կարգավիճակից զրկելը:

Ավելին, դատավորի կողմից կիրառված հայցի ապահովման միջոցների հիմքով հարկադիր կատարողի կողմից ապօրինի տրված լիազորությամբ, պաշտոնից և հոգևոր կարգավիճակից զրկված մասնավոր անձ Արման Սարոյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի բանկային հաշվի միջոցներն է տնօրինում»:

Տեսանյութեր

Լրահոս