Բաժիններ՝

Ո՞ր երկրներից են հունվարին ավելի շատ այցելել Հայաստան. Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ցուցանիշները

2026 թվականի հունվարին Հայաստան է այցելել 179,409 զբոսաշրջիկ, ինչն ավելին է, քանի նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։ Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։

Կոմիտեի փոխանցմամբ՝ նախորդ տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 139,482։

Նշվում է, որ ընթացիկ տարվա հունվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (12%) և Իրանից (8%)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս