Բաժիններ՝

Հայտնի է դարձել Թուրքիայի բնակչության նոր թիվը. մանրամասներ

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն ներկայացրել է Թուրքիայի բնակչության թիվը 2025 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմաբ՝ ըստ Թուրքիայի վիճակագրական կոմիտեի տվյլաների՝ Թուրքիայի բնակչությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 427 հազարով՝ կազմելով 86 միլիոն 92 հազար։

Բնակչության 67.5 տոկոսն ապրում է քաղաքներում։ 33 նահանգներում բնակչության նվազում է գրանցվել։ Ստամբուլում բնակչությունը մեկ տարվա ընթացքում աճել է 52 հազարով՝ հասնելով 15 միլիոն 754 հազարի։ Ստամբուլին բնակչությամբ հետեւում են Անկարան, Իզմիրը, Բուրսան եւ Անթալիան։

Թուրքիայի բնակչության միջին տարիքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծացել է։ 34.4–ի փոխարեն դարձել 34.9:

Ամենատարեց բնակչություն ունեցող նահանգը՝ Սինոփ, ամենաերիտասարդը՝ Ուրֆա (հիմնականում քրդաբնակ–խմբ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս