Ապօրինի ճանապարհով Վրաստան է ներմուծվել 5 մլն եվրո արժողությամբ 59 մեքենա

Վրաստանի Եկամուտների ծառայության հաղորդագրության համաձայն՝ փորձ է արվել անօրինական ճանապարհով Վրաստան ներմուծել 5 միլիոն եվրո արժողությամբ ավտոմեքենաներ, որոնց VIN կոդերը փոխվել են։

«Մաքսային վերահսկողության շրջանակներում Բաթումիի մաքսային ծառայությունների աշխատակիցները բացահայտել են մոտավորապես 5 միլիոն եվրո արժողությամբ 59 մեքենայիի անօրինական ներմուծման փորձի փաստեր։

Կասկածի հիման վրա լիազորված անձը ստուգել է տվյալները և պարզել արտադրողի ներկայացրած նույնականացման կոդի, այսպես կոչված` VIN կոդի, փոփոխության փաստը։

Գործի նյութերը փոխանցվել են Ներքին գործերի նախարարության համապատասխան ծառայությանը` հետագա քննության համար»,- ասված է Եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728