Բաժիններ՝

«Արսենալի» գլխավոր մարզիչը գնահատել է թիմի համար Լիգայի գավաթի եզրափակիչ դուրս գալու կարևորությունը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսաեզրափակչում «Չելսիի» դեմ տարած հաղթանակից հետո (ընդհանուր 4:2) խոսել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալու նշանակության մասին։

«Դե, սրանք լավագույն վիտամիններն են, որոնք մենք կարող ենք ստանալ, քանի որ խաղում ենք յուրաքանչյուր երեք օրը մեկ։ Բայց այն փաստը, որ մենք այդքան շատ ենք աշխատում այս պահերին հասնելու և դրանք միասին ապրելու համար, պարզապես կախարդական է, քանի որ հանդերձարանում և ակումբում աշխատող յուրաքանչյուրի դեմքին տեսնում եք ուրախությունը, ժպիտները, էներգիան։ Այո, ես անհամբեր սպասում եմ դրան»,- ասել է Արտետան, ում խոսքերը մեջբերում է «Արսենալի» պաշտոնական կայքը:

Եզրափակչում «Արսենալը» կխաղա «Նյուքասլ Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» զույգի հաղթողի հետ (առաջին խաղում՝ 0:2):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728