ՓՈՒՉԻԿԸ ՊԱՅԹՈՒՄ Է. ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԹՎԵՐ. Տեղյա՞կ եք, որ Փաշինյանի կառավարությունը 2025 թվականին լրացուցիչ 2 մլրդ 800 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք է վերցրել. Հովհաննես Ավետիսյան
Տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը կարճ տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում ոչ միայն սկանդալային թվեր է ներկայացնում, այլև մանրամասն ներկայացնում է, թե Կառավարությունն ինչպես է 2 մլրդ 800 մլն դոլար նոր պարտք վերցրել ու ինչ է արել։
«Հայեր ջան, տեղյա՞կ եք, որ Փաշինյանի կառավարությունը միայն 2025 թվականին լրացուցիչ մոտավորապես 2 մլրդ 800 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք է վերցրել։ Հիմա կասեք՝ այս ի՞նչ ահռելի թիվ ես ասում. հիմա կբացատրեմ, թե ինչ թիվ է, որտեղից է, իրենց աղբյուրներով էլ ամեն ինչ ցույց կտամ։ Բայց մինչ այդ, առաջարկում եմ հետևել իմ սոցիալական էջերին, քանի որ պատրաստվում եմ շարունակաբար ձեզ տրամադրել տեղեկատվություն՝ հատկապես ֆինանսական միջոցների մասին, թե ինչ է անում ձեր փողերն այս կառավարությունը։ Նույն հարկ վճարողներից են գումարներ հավաքագրում այս պարտքերը սպասարկելու համար։ Եթե պարտքը շարունակաբար այս տեմպով աճի, հարկերն էլ պետք է մեծացնեն, որպեսզի լրացուցիչ գումարներ ներգրավվեն՝ պարտքերը սպասարկելու համար։
Վերադառնամ բուն խնդրին՝ 2 մլրդ 800 միլիոն դոլար պարտք, այս թվի ահռելի մասը՝ մոտ 92 տոկոս, պարտքի հին մարում են արել՝ տոկոսավճար են վճարել։ Տակը մնացել է մոտ 230 մլն դոլար, այդքանն են տնտեսության մեջ դրել, այսինքն՝ այդքան են կարողացել ուրիշ ծախսեր անել, ճանապարհ կառուցել կամ ինչ-որ մի բան։ Այն պնդումը, որ այդ միլիարդները վերցնում են զենք գնելու կամ մյուս բաների համար, իրականությանը չեն համապատասխանում։ Կոնկրետ այս օրինակով տեսնում ենք, որ 2 մլրդ 800 մլն վերցրել են, որի 92 տոկոսը վճարել են հին պարտքը, մնացածը լրացուցիչ ծախսել են»,-նշում է տնտեսագետը։
Այնուհետև տեսանյութում Հովհաննես Ավետիսյանը մանրամասն բացատրում է՝ արդեն թվեր ներկայացնելով, ասելով, որ Կառավարությունը 2025 թվականին ներգրավել է 1 տրիլիոն 105 մլրդ դրամի նոր պարտք։
«Միջին փոխարժեքն եմ վերցրել, ստացվում է 2025 թվականին ՀՀ կառավարությունը ներգրավել է 2 մլրդ 800 մլն դոլար նոր պարտք։ Բա այդքան փողն ի՞նչ է արել, ասեմ՝ ի՞նչ է արել, 666 մլրդ դրամը կամ որ նույնն է՝ 1 մլրդ 700 մլն դոլարը մարումն է։
2 մլրդ 800 մլն բերեցին, 1 մլրդ 700 մլն դոլար հին պարտք են փակել։ Հին պարտքի տոկոսների գծով վճարել են 349 մլրդ դրամ կամ 900 մլն դոլար։ Տակը մնում է 230 մլն ԱՄՆ դոլար։
Հիմա այստեղ սուտը, գլխավոր փուչիկը, որն անընդհատ մեզ բոլորիս ասում են, այն է, որ պետական պարտքը կուտակվել է, որովհետև այդ պարտքով զենք են առնում, ենթակառուցված են կառուցում և այլն։
Հասկանո՞ւմ եք՝ ինչ են անում այս մարդիկ. պարտքը բերում, պարտք են փակում, բերած պարքտի 92 տոկոսը բերել են նախկին պարտքը սպասարկելու համար։
Այստեղ այլ ցուցանիշներ էլ կան, հիմա որպեսզի ձեզ չծանրաբեռնեմ, հաջորդ անգամ դրա մասին էլ կպատմեմ, թե իրականության մեջ այդ պարտքի քանի տոկոսն է ներգրավվել նպատակային, բյուջեում այդ փողերն ուր է գնում ու ինչ է լինում։ Սա է Փաշինյանի կառավարության գործունեության պատկերը»,- նշում է Հովհաննես Ավետիսյանը՝ խոստանալով առաջիկայում ավելի մանրամասներով ներկայացնել ՔՊ-ական փուչիկը, որն աղետալի հետևանքներ է ունենալու։
Մանրամասները՝ տեսանյութում:
