Բաժիններ՝

Մադրիդի «Ռեալը» սենսացիոն պարտություն կրեց

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում գրանցվեց խոշոր անակնկալ։ Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2։3 հաշվով զիջեց Սեգունդան ներկայացնող «Ալբասետեին» և դուրս մնաց պայքարից։

«Կառլոս Բելմոնտե» մարզադաշտում կայացած հանդիպումը դրամատիկ ընթացք ստացավ։ 42-րդ րոպեին Խավի Վիլյարը առաջ մղեց տանտերերին, սակայն մինչև ընդմիջման գնալը՝ 45+3-րդ րոպեին, արգենտինացի Ֆրանկո Մաստանտուոնոն վերականգնեց հաշվի հավասարությունը։

Երկրորդ խաղակեսի վերջնամասում «Ալբասետեն» կրկին առաջ անցավ հաշվի մեջ. 82-րդ րոպեին աչքի ընկավ Խեֆտե Բետանկորը։ «Արքայական ակումբին» հաջողվեց փրկել իրավիճակը 90+1-րդ րոպեին Գոնսալո Գարսիայի խփած գոլի շնորհիվ, սակայն ավելացված 4-րդ րոպեին Բետանկորը դուբլ ձևակերպեց՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։

Նշենք, որ այս հանդիպումը առաջինն էր Ալվարո Արբելոայի համար՝ որպես «Ռեալի» գլխավոր մարզիչ։ Նա այդ պաշտոնում փոխարինել էր իր հայրենակից Խաբի Ալոնսոյին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս