Եթե շարունակեք uպանել ձեր սեփական ժողովրդին, Թրամփը կuպանի ձեզ. ԱՄՆ սենատորն՝ Իրանի իշխանություններին
ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը՝ դիմելով Իրանի իշխանություններին, զգուշացրել է, որ Դոնալդ Թրամփը Բարաք Օբաման չէ և պետք է հասկանալ՝ «եթե շարունակեք սպանել ձեր սեփական ժողովրդին, որը պահանջում է ավելի լավ կյանք, Թրամփը կսպանի ձեզ»:
«Իրանում փոփոխություններ են տեղի ունենում։ Դա կլինի Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենամեծ փոփոխությունը, որը նպատակ ունի ազատվել այս նացիստական ռեժիմից։ Իրանի ժողովրդի համար օգնությունը ճանապարհին է»,- նշել է Գրեմը։
Հիշեցնենք, որ Իրանում շարունակվում են բողոքի ցույցերն՝ իրանական ռիալի նկատմամբ կտրուկ նվազման ֆոնին: Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մի քանի քաղաք անցել են ցուցարարների վերահսկողության տակ:
