Չենք թողնելու՝ մի քանի բիզնեսմեն պետությունից հարուստ լինի. կողմ եմ չինական մոդելին. Վարդան Ղուկասյան
Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց, որ իր երկիրն աջակցել է Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում ՀՀ-ին գումար հատկացնելու վերջնառաջարկին։
ՔՊ-ին թշնամի չեմ համարում, բայց какой привет, такой ответ. Վարդան Ղուկասյան
«Հայաթ Փրոջեքթը» երբևէ քաղաքական նպատակներով չեմ օգտագործելու. «Վերջին զանգին» մեծ համերգ կլինի. Ռուբեն Մխիթարյան
«Ուրախ եմ, որ այսօր այս տարածաշրջանում Հայաստանը և Ադրբեջանն այսպիսի իրավիճակում են, կարևոր քայլ են կատարել երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար»,- այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում ասաց Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոն:
Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, թե նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, բայց, ամեն դեպքում, հիշել է ժողովրդի մասին՝ նկատելով, թե որոշողը ժողովուրդն է։
«Քննադատությունը նորմալ քաղաքական գործընթացի մաս է, Հանրապետական կուսակցությունը միշտ էլ ականջալուր է քննադատությանը։ Մի մասը դա հաշվի է առնում, հետևություններ է անում»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով հարցին, թե ՀՀԿ-ն համերաշխություն չի՞ պատկերացնում այն ուժերի հետ, որոնք քննադատում են կուսակցությանը, թե՝ «Նիկոլ Փաշինյանին իրենք են բերել իշխանության»։
Շտապողականություն չի եղել, իսկ Մարտուն Գրիգորյանն իր ընտրողների հետ շփվելու խնդիր չունի. Մխիթարյան
«Մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ` որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը և ամսաթիվը»,-այս մասին այսօր Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
ՔՊ-ի հուզառատությունը հասկանում եմ. ավագանու բոլոր նիստերին մասնակցելու ենք. Ռուբեն Մխիթարյան
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը այսօր ընտրվեց Գյումրիի համայնքապետ, և հենց Մարտուն Գրիգորյանի թիմակիցների աջակցությամբ ՔՊ-ն այդ ընտրություններում կրեց պարտություն
Միացյալ Նահանգները Ուկրաինայի հետ տնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում, կարծես, մեղմացրել Է Կիևին ուղղված պահանջները՝ վճարելու պատերազմի ժամանակ ստացած օգնությունը. այս մասին հայտնել Է Bloomberg News-ը՝ վկայակոչելով այդ հարցին ծանոթ աղբյուրներին:
«Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք»,- Հայաստանի Հանրապետական կուսակցության 35-ամյակի առիթով ունեցած ծավալուն ելույթում Երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսպես էր արձագանքել այն գնահատականներին, թե ինքն է Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության։
6 օրը մեկ առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանություն է տեղի ունենում. լա՛վ, ե՞րբ ենք բացահայտումների առաջընթաց ունենալու. Թորոսյան
Խոսելով Սերժ Սարգսյանի կողմից ելույթում հնչեցված երեք առաջնահերթությունների՝ համերաշխության մթնոլորտ ձևավորելու, Զինված ուժերի մարտունակությունը վերականգնելու և դաշնակիցների հետ հարաբերությունները հաստատելու մասին, Հայկ Մամիջանյանը նկատեց՝ այն, ինչ ասել է նախագահ Սարգսյանը, մեկտեղում ու ամփոփում է Հանրապետականի 35-ամյա գործունեությունը և, մասնավորապես, վերջին 7 տարվա ընդդիմադիր գործունեությունը։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ արտաքին դիվանագիտական գերատեսչության ղեկավարը շաբաթվա վերջին կայցելի Մոսկվա՝ քննարկելու Օմանում ԱՄՆ-ի հետ ոչ ուղիղ բանակցությունների արդյունքները:
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է aa.com.tr կայքը:
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ծառայողական ավտոմեքենաներից օգտվելո՞ւ է։
«Քաղաքացու օրը» ես Հայաստանում կներկեի սև գույնով՝ որպես սգո օր. Ռուբեն Մխիթարյան
#ՀԻՄԱ. ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ. #ՈւՂԻՂ
Ավագանուն մաղթում եմ խոհեմություն և կամք` մեծ ու փոքր խնդիրները համերաշխությամբ լուծելու ճանապարհին։
Գյումրին ունի նոր քաղաքապետ և ավագանի: Սիրելու ու արարելու քաղաքից փոփոխությունների քամին ուղարկում ենք Երևան:
«Ռուբեն Վարդանյանը հենց նախաձեռնության սկզբում ասաց, որ բոլորով միասին պետք է կառուցել եկեղեցին, որպեսզի այն չկապվի ինչ-որ մեկի անվան հետ, այլ լինի բոլորի աղոթատունը: Ստեղծված կայքի միջոցով մարդիկ, այդ թվում՝ աշխարհի տարբեր անկյուններից, կարող են իրենց քարը գնել և իրենց ներդրումն ունենալ եկեղեցու շինարարության մեջ»,-ասել է ծրագրի ղեկավար Արթուր Ամիրխանյանը:
Ես ոչ մեկի դուռը չեմ գնում ընդհանրապես, կապրեմ այնպես, ինչպես բոլոր ընդդիմադիր քաղաքապետերը, բայց համերաշխությունը, ներողամտությունն իմ զենքն են, ես դրանով միշտ առաջնորդվել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում․ արդեն որպես Գյումրու քաղաքապետ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վարդան Ղուկասյանը՝ ի պատասխան այն դիտարկմանը, որ նրա հաղթանակը «պյուռոսյան հաղթանակ» են կոչում, քանի որ ամեն հարց անցկացնելու համար «պետք է գնա Մարտուն Գրիգորյանի դուռը»։
Նոր Սահմանադրության տեքստում չի կարող լինել հղում Անկախության հռչակագրին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց Նիկոլ Փաշինյանը։
Եվրոպական ութ երկիր միացել է Բելառուսի դեմ Եվրամիության պատժամիջոցներին. խոսքը ԵՄ խորհրդի 2025 թ. մարտի 27-ի որոշմամբ մտցված սահմանափակող միջոցների մասին է։ Այս մասին հաղորդել է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Պարեկային ծառայություն ընդունվելու համար սահմանված տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Այս մասին ԱԺ–ում հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կրկեսի մաս չի կազմի, չի առաջադրի թեկնածու և չի մասնակցի քվեարկությանը: Այս մասին իր էջում գրել է Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Քնարիկ Հարությունյանը:
«Ես այդ հայտարարությանը պատասխանել եմ դրանից առաջ և ասել եմ՝ Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու»,- նշեց նա։