Իսկ այդ ընթացքում տասնյակ հազարավոր մարդկանց ցրտահարությունից փրկելու փոխարեն երկրի կառավարիչ կոչվող վիժվածքն իր թափթփուկների հետ տրնգի է պարում…»:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և երկու տուժածի պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Երկարատև ձյան տեղումների ժամանակահատվածում գործընթացը կատարվում է պարբերաբար։ Երբ ջերմաստիճանը նվազում է -7С°-ից, աղը կորցնում է հալոցք առաջացնելու իր հատկությունը և աղ-
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն
Էներգետիկ հաշվեկշռի վերլուծությունը ցույց է տալիս, որ Թուրքիայում առկա են էլեկտրաէներգիայի դեֆիցիտի ռիսկեր՝ պայմանավորված էլեկտրաէներգիայի պահանջարկի արագ աճով և գեներացիայի
Օրերս «Հետքը» հրապարակել էր իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթեր այն մասին, որ «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը պաշտոնական Բաքվի, ավելի կոնկրետ՝ այդ երկրի նախագահի աշխատակազմի հոգեզավակն է, իսկ նույնանուն կազմակերպությունն ընդամենը ծրագրի խամաճիկ կատարողն է, իրավական տեսանկյունից՝ Ալիևի աշխատակազմին ծառայություններ մատուցողը:
Պուտինը հետաքրքրված չէ խաղաղությամբ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Դեկտեմբերի 29-ի գիշերը Կիևը անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Նովգորոդի մարզում գտնվող Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա. այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Թաիլանդի բանակը Կամբոջային մեղադրել է նոր ստորագրված հրադադարի համաձայնությունը խախտելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
2025թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Սիմոնյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Վերջին շրջանում ՀՀ իշխանություններն ավելի ու ավելի հաճախ են խոսում այն մասին, որ հայ-թուրքական հարաբերություններում էական առաջընթաց է սպասվում։
Հարավային Կորեայի և Ռուսաստանի հարաբերությունները կարող են շուտով բարելավվել: Այս մասին Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնն ասել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցին։
Վերաքննիչ դատարանից տեղեկացա, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Մասիս Մելքոնյանի որոշումը չի բեկանվել։ Վերաքննիչի որոշմանն առայժմ գնահատական չեմ տալիս, քանի որ բուն որոշումը դեռ չեմ ստացել և չեմ ծանոթացել «չբեկանելու» հիմնավորումներին. օրենքով նախատեսված է եռօրյա ժամկետ՝ որոշումը կողմերին ուղարկելու համար։
S&P Global Market Intelligence-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում կորպորատիվ սնանկությունների թիվը շարունակել է աճել 2025 թվականին՝ հասնելով 15 տարի առաջ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ավարտից ի վեր 11 ամսվա ամենաբարձր ցուցանիշին։
Ամանորյա ճամփորդությունն անհամեմատ հարմարավետ է, եթե Կոնվերս Բանկի C360 Ultra, Elite և ավելի բարձր դասի փաթեթներից որևէ մեկի բաժանորդ եք ու պրեմիում դասի C360 Mastercard ունեք։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր կրողների համար:
Ֆինանսական Թայմսը, հղում անելով EY (Ernst & Young) գլոբալ մասնագիտական ծառայությունների ցանցի ռազմավարական խորհրդատվական EY-Parthenon մասնաճյուղին, հաղորդում է, որ Մեծ Բրիտանիան մինչև 2040 թվականը պաշտպանության վրա պետք է լրացուցիչ 800 միլիարդ ֆունտ ստեռլինգ (ավելի քան 1 միլիարդ դոլար) ծախսի՝ ՆԱՏՕ-ի հետ կապված իր պարտավորությունները կատարելու համար։
Ամանորյա տոներին ընդառաջ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայաստանյան սահմանային զորամասերից մեկը և խրախուսական նվերներ հանձնել հրամանատարական կազմի ներկայացուցիչներին և ժամկետային զինծառայողներին: Հայտնում են նախագահի աշխատակազմից:
+Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում հայտնաբերվել է փոսի մեջ տերևներով թաքցված կենդանու վզկապ (ռադիոնավիգացիոն ընդունիչով)` կտրված և կիսահալված վիճակում։
Հանրապետության հրապարակում Ամանորի տոնական միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 31-ին ժամը 21:00-ից մինչև միջոցառման ավարտը կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը դեպի հրապարակ։
«Պատերազմից հետո Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայումն անհրաժեշտություն է», – ԱՄՆ նախագահի հետ նախօրեին կայացած բանակցությունները մեկնաբանելով այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Իրանը վճռական է տրամադրված շարունակել զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում։
Բաքվում տեղի է ունեցել «Իրևանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոն» շենքի բացման արարողությունը՝ Ալիևի կարգադրության համաձայն իրականացված հիմնանորոգումից և վերակառուցումից հետո: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դեկտեմբերի 29-ին, ժամը 13։38-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում գտնվող ապահովագրական ընկերությունում, տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դմիտրի Պոլյանսկուն նշանակել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Ռուսաստանի նոր մշտական ներկայացուցիչ:
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը աշխարհի կանանց կայծակնային շախմատի առաջնությունում 3 հնարավորից ունի 3 միավոր:
2026 թվականի հունվարի 1-ից, համաձայն «Զբոսաշրջության մասին» Վրաստանի օրենքի, Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրության առկայությունը։
Ամանորյա օրերին հաճախ օգտագործվում են տնային պայմաններում պատրաստված պահածոներ։ Սակայն սխալ պատրաստման կամ պահպանման դեպքում դրանք կարող են դառնալ բոտուլիզմի՝ կյանքի համար վտանգավոր հիվանդության պատճառ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է զգոն լինել։
Հակոբ Բադալյանը գրում է. «Հայաստանի ԱԳ նախարարը, որ 44-օրյա պատերազմի առաջին օրերից հրապարակում էր Նիկոլ Փաշինյանի զինվորական հանդերձանքով նկարն ու գրում, թե՝ «չշշկռեք» այսպես ասած Գերագույն գլխավոր հրամանատարի մասով, այսօր հայտարարում է, թե ադրբեջանական բենզինի համար հերթեր են կուտակվում»:
Հունվարի 1-ից Երևանում բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներով։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։