Վլադիմիր Պուտինը Դմիտրի Պոլյանսկուն նշանակել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դմիտրի Պոլյանսկուն նշանակել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Ռուսաստանի նոր մշտական ներկայացուցիչ:

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:

«Դմիտրի Պոլյանսկուն նշանակել Վիեննայում (Ավստրիայի Հանրապետություն) Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ», – ասվում է փաստաթղթում:

Ավելի վաղ Պոլյանսկին զբաղեցնում էր ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալի պաշտոնը:

Մեկ այլ հրամանագրով Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Լուկաշևիչին ազատել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պարտականություններից՝ նրան նշանակելով ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում մշտական ներկայացուցիչ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031