«Օտարերկրյա զորքերի ներկայությունը Ուկրաինայում անհրաժեշտություն է». Զելենսկի

«Պատերազմից հետո Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայումն անհրաժեշտություն է», – ԱՄՆ նախագահի հետ նախօրեին կայացած բանակցությունները մեկնաբանելով այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

«Այդ զորամիավորումների ներկայությունը մեզ տրամադրվող անվտանգության երաշխիքների կարևորագույն մասը պետք է հանդիսանա», – ասել է Վլադիմիր Զելենսկին:

Անդրադառնալով Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված ծրագրի շուրջ քննարկումներին՝ Զելենսկին կրկին պնդել է, որ այն համաձայնեցված է 90 տոկոսով։

«Այս պահին համաձայնեցված չեն 20 կետերից երկուսը՝տարածքների հարցն ու Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողության խնդիրը», – նշել է Ուկրաինայի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031