Թուրքիայի ռազմական արդյունաբերության առաջատար ընկերությունը սկսել է աշխատել Ադրբեջանում:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն այցի շրջանակում հանդիպել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ։
Այսօր Բրյուսելի պաշտոնյաները հատում են ռուբիկոնը։ Կեսօրին տեղի կունենա գրավոր քվեարկություն, որը անդառնալի վնաս կհասցնի Միությանը, գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում հանդիպել է Բելառուսի հարցերով հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի գլխավորած ԱՄՆ ներկայացուցիչների պատվիրակության հետ, հայտնում է «Пул Первого» տելեգրամյան ալիքը, որը կապված է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հետ՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ։
Դոնալդ Թրամփը «չափազանց հիասթափված է» ռուս-ուկրաինական պատերազմի երկու կողմերից էլ, հայտարարել է Սպիտակ տան խոսնակը։ Քերոլայն Լևիթն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը «հոգնել է հանդիպումներից, որոնք անցկացվում են զուտ հանդիպելու համար» և «այլևս չի ուզում խոսել․ նա ուզում է գործողություններ»:
«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը կհեռացնի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին, եթե թիմը չկարողանա հաղթել «Ալավեսին» Լա Լիգայի 16-րդ տուրի խաղում, որը տեղի կունենա կիրակի՝ դեկտեմբերի 14-ին։ Այս մասին հայտնել է The Touchline-ը՝ հղում անելով La Sexta-ի լրագրող Խոսե Սանչեսին:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 14։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի նախկին անասնագոմերի տարածքում զոդման աշխատանքներ իրականացնելիս դիզվառելիքի երկաթե գլանատակառում (40 տ, դատարկ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Լսեցի, որ տիրադավ 10-յակի ներկայացուցիչներից մեկը Վեհափառի գահից հրաժարման հետ կապված օրինակ էր բերում Գրիգոր Լուսավորչի և Հովհան Օձնեցու օրինակը՝ նշելով, թե «կարող է հետևել նրանց օրինակին, նման դեպքեր պատմության մեջ եղել են»։ Որպես օձունեցի՝ ողջ կյանքն անիմաստ ապրածին մի թեթև լիկբեզ անեմ, հատկապես Օձնեցու հետ կապված։
Բուլղարիայի Ազգային ժողովն ընդունել է վարչապետ Ռոսեն Ժելյազկովի գլխավորած կառավարության հրաժարականը. 227 պատգամավորները միաձայն քվեարկել են այդ որոշման օգտին:
Վերաքննիչ Վարչական դատարանը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ռուսաստանի ակտիվները բռնագրավելու՝ եվրոպացիների փորձերը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Եվրամիությունն անհեթեթ որոշումներ և հայտարարություններ է ընդունում Վրաստանի վերաբերյալ: Այս մասին այսօր Աշխաբադում լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդեռլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Մարսել դե Վինկի գլխավորությամբ:
Ընդդիմությունը մենք ենք, որ ուզում ենք այս երկրում ապրել ու բան փոխել. Հովհաննիսյան
Իշխանությունն ունի 10-15%. Ընդդիմության 70-80 %-ի կոնսոլիդացիայի հնարավորություն կա. Քաղաքագետ
Թուրքմենստանում ավարտվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որին մասնակցել են երկու երկրների պատվիրակությունները: Այն տևել է 40 րոպե, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Պետրոսյանը:
Քաղաքացիների 60 %-ից ավելին աղքատ է. 2020 թ.-ից հետո գործարարները բնակարան են ձեռք բերել արտերկրում
Գյումրիում իշխանությունն առերեսվեց իրականության հետ. Հասարակության ակտիվությունը սկսել է աճել
«Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող և 2022 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Քարիմ Բենզեման կիսվել է իր կարծիքով այն մասին, թե ինչ է պակասում «Սերուցքայինների» ներկայիս թիմին հաջողության հասնելու համար։
Դիմշաշկան վառել, ծուխը թողել են, որ մարդիկ չտեսնեն մյուս կրակները. Կաթողիկոսի հա՞րցն է ամենակարևորը
Երկու տարի ազատազրկման դատապարտված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է, պաշտպաններն ահազանգել էին, թե վիրահատական միջամտության կարիք կա։
Պուտինի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Կիևի զորքերը դուրս գան Դոնբասի շրջանից։
Ռուսաստանը ողջունում է Թուրքիայի ցանկությունը՝ նպաստել Ուկրաինայում խաղաղ կարգավորմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Թուրքական մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի խորհրդարանի ճաշարանում փորձաշրջան անցնող փոքր տարիքի մասնագիտական քոլեջի որոշ ուսանողներ աշխատակիցների կողմից ենթարկվել են սեռական բռնության:
Պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործը դատարանում է. դատարան գնացած գործով պարզվել է, որ պատգամավորը 200 հազար դոլար է պահանջել առանց կարանտինի 150-200 հազար մանր եղջերավորներ արտահանելու միջնորդության և 23 հազար դոլար՝ դպրոցին պատկանող տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար:
Ռուսաստանն ու Իրանը քննարկում են գազի և էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանը հետ հանդիպման ժամանակ։
Մենք չենք տեսել ամերիկյան նախագծերի որևէ վերանայված տարբերակ։ Երբ տեսնենք, դրանցից շատերը կարող են մեզ դուր չգալ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին։
Ես հաղորդագրություն եմ ստացել Մոսկվայից, անզգուշաբար ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բրյուսելում Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Անտոնիու Կոշտայի հետ հանդիպման ժամանակ՝ մոռանալով, որ բարձրախոսը միացրած է, հաղորդել է Euronews-ը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Քենիային՝ Անկախության տոնի կապակցությամբ։