ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմը» ՌԴ-ի՞ց է գալիս. Սարգիս Խանդանյանը հստակ չի կարողանում պատասխանել

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, անդրադառնալով ԵՄ-ից տրամադրվող աջակցությանը, նշեց, թե ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում ժողովրդավարությունը հիբրիդային հարձակումների է ենթարկվում տարբեր կողմերից։ Ըստ նրա՝ եվրոպական երկրներն այս առումով ունեն որոշակի գործիքակազմ, որը ցույց է տվել իր արդյունավետությունը։ Ըստ նրա՝ այստեղ որևէ միջամտություն չկա Հայաստանի ներքին գործերին։

«Սա փորձի փոխանակման շրջանակներում է տեղի ունենում»,- ասաց Խանդանյանը։

Նա հակադարձեց ընդդիմադիր գործընկերներին, թե ինչ գնահատական կտան «ռուսաստանցի օլիգարխի միջամտությանը Հայաստանի ներքին կյանքին»՝ նկատի ունենալով Սամվել Կարապետյանին։

Լրագրողները հիշեցրեցին Խանդանյանին, որ Սամվել Կարապետյանը ռուսաստանցի գործարար լինելուց բացի ՀՀ քաղաքացի է։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք «հիբրիդային պատերազմի սպառնալիքներն իշխանությունները Ռուսաստանի՞ց են զգում»։

Խանդանյանը նշեց՝ ոչ միայն, ըստ նրա՝ հիբրիդային սպառնալիքները և՛ արտաքին են, և՛ ներքին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031