Եվրահանձնաժողովի ղեկավարն Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին անվանել է անվտանգության ամենակարևոր երաշխիք

ԵՄ ղեկավարների հետ հեռախոսազրույցից հետո Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը անվանել է անվտանգության ամենակարևոր երաշխիքը. տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի ղեկավարի սոցցանցային X հարթակում արված գրառումից։

«Այսօր մենք լավ քննարկում ունեցանք եվրոպացի առաջնորդների հետ Ուկրաինային մեր աջակցության, նրա անվտանգության և երկրի վերակառուցման վերաբերյալ։ Վերջին հաշվով, ազատ ուկրաինական պետության բարգավաճումը կախված է ԵՄ-ին նրա անդամակցությունից։ Սա նաև ինքնին անվտանգության ամենակարևոր երաշխիքն է», – գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031