Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ողջունել են Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման սակագների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իր վրացի գործընկեր Մակա Բոչորիշվիլիի հետ՝ քննարկելով Վրաստանի միջոցով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման հարցը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը:

Արտգործնախարարները ողջունել են Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման սակագների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը և ընդգծել են այս ոլորտում համագործակցության շարունակականության կարևորությունը: Բայրամովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանն այս հարցի արագ լուծման համար:

Նրանք նաև մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031