Գարիկ Գալեյանն ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան

44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, ազատության մեջ է։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

«Դուրս ենք գալիս Պրոբացիայի ծառայությունից, որտեղ հանվեց Գալեյանի էլեկտրոնային հսկողության սարքը, և նա այսօրվանից լիակատար ազատության մեջ է»,- հայտնեց փաստաբանն իր տեսաուղերձում։

Հիշեցնենք` խուլիգանության մեղադրանքով Գալեյանը 1,5 տարի ժամկետով ազատազրկվել էր։ Այս տարվա օգոստոսին պաշտպանական կողմին հաջողվել էր Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկման միջոցով Գալեյանին նկատմամբ 2 տարի ազատազրկման վճիռը դարձնել 1,5 տարի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031