ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ՝ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆ ԵՒ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ՄԱՏՈՒՌ-ՄԿՐՏԱՐԱՆՈՒՄ

ՀԱԵ Արագածոտնի թեմից հայտնում են. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, թեմն այսօր միասնական աղոթքի էր մեկտեղվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում:

Թեմի հոգևոր դասն ու հավատացյալները միասնական աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված, այս օրերին անազատության մեջ հանիրավի գտնվող թեմի Բարեխնամ ու սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Արշակ Սրբազանի, Գարեգին քահանայի, անազատության և գերության մեջ գտնվող ու անհետ կորած մեր զավակների, Հայոց Հայրապետի կենաց արևշատության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության համար:

Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ՝ արժանապատիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը: Տեր Հայրը պատգամեց ներկաներին, որ այս օրերին ապրեն աղոթական կյանքով, իրենց աչքի առաջ ունենալով Քրիստոսի օրինակը աղոթքով և համբերությամբ հաղթահարեն ծառացած խնդիրներն ու մարտահրավերները և հիշեն Տիրոջ խոսքերը, երբ նախ Ինքը՝ Քրիստոս հալածվեց և զգուշացրեց Իր հետևորդներին. «Եթե Ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն» (Հովհաննես 15:20):

Սիրելի՛ հավատացյալներ, միասնական հաջորդ ժամերգության մասին կտեղեկացնենք հավելյալ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031