Դա կենթադրի նաև, որ թատրոնի փոխտնօրենը ֆինանսների նախարարության աշխատակիցների մեջ կզարգացնի դռատյացություն՝ հատկապես եկեղեցիների դռների հանդեպ. Հակոբ Բադալյան

ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը ստորագրել են համագործակցության հուշագիր. հայտնել էին ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Նշվում էր, որ հուշագրի նպատակն է խթանել պետական կառույցների և մշակութային հաստատությունների միջև սերտ համագործակցությունը և միաժամանակ նպաստել պետական ծառայողների մշակութային կյանքի ակտիվացմանը, ինչպես նաև նրանց հետաքրքրությունների շրջանակի ընդլայնմանը:

Այս տեղեկությանն անդրադարձել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ հետևյալ դիտարկմամբ. «Ընդամենը մի երեք ժամ առաջ տելեգրամյան ալիքում արված գրառմանս մեջ, կապված արդեն հռչակավոր փոխտնօրենի «հերոսական» արարքի հետ, առկա է այս պարբերությունը՝ «Բոլորովին զարմանալի չէ, որ չկա արձագանք պետությունից: Ի վերջո պետությունն է այդ գրոհի «գաղափարախոսը», հետեւաբար պետք է ենթադրել նույնիսկ, որ առաջիկա որեւէ տոնական առիթով փոխտնօրենը կարող է անգամ պարգեւատրվել պետական որեւէ շքանշանով»:

Եվ ահա, տեղեկություն, որն իհարկե պետական պարգեւի մասին չէ, սակայն ճիշտ ժամանակին արված խրախուսական քայլ՝ Հայաստանի ֆինանսների նախարարությունը Օպերային թատրոնի հետ հուշագիր է ստորագրել, որով նախատեսվում է, որ թատրոնը կբարձրացնի նախարարության աշխատակիցների մշակութայնությունը:

Ըստ երեւույթին դա կենթադրի նաեւ, որ թատրոնի փոխտնօրենը ֆինանսների նախարարության աշխատակիցների մեջ կզարգացնի դռատյացություն՝ հատկապես եկեղեցիների դռների հանդեպ: Հնարավոր է նաեւ, որ կազմակերպվեն պրակտիկ պարապմունքներ:

Լուսանկարում՝ Օպերայի թատրոնի փոխտնօրենը մշակութայյին զարգացման հայեցակարգի շրջանակում բղավում է Մայր տաճարի դռան վրա»:

Տեսանյութեր

Լրահոս