Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ հավատացյալները ուխտերթով կգնան Սուրբ Ստեփանոս եկեղեցի

«Սրբազան Հայաստան» շարժումն ուխտերթի մասին է հայտարարել.  «Դեկտեմբերի 25-ին, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ, Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրվան նվիրված` Ազատան համայնքի մուտքից ուխտերթով շարժվելու ենք Սուրբ Ստեփանոս եկեղեցի, որտեղ կմատուցվի Ուխտի Սուրբ Պատարագ։

Ուխտերթը կմեկնարկի ժամը` 10:00, Ազատան համայնքի մուտքից, իսկ ժամը 10:30-ին Ազատանի Սուրբ Ստեփանոս եկեղեցում կմատուցվի Ուխտի Սուրբ Պատարագ։

Նշենք նաև, որ Մայր Աթոռից բերվելու է Սուրբ մասունք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031