«Սամվել Կարապետյանը մեզ ասում է՝ հերի՛ք է ծնկի իջնել, հերի՛ք է նվաստացնել սեփական ազգին»

2026 թվականը որոշելու է մեր՝ որպես ազգի ու պետականության ապագան, «Մեր ձևով» տարեկան ամփոփիչ հաշվետու ժողովի ժամանակ հայտարարեց շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը։

«Մեր օրակարգը կառուցված է չորս հիմնական առանցքների շուրջ, չորս ուղղություններ, որոնք կորոշեն Հայաստանի ճակատագիրը»,- նշեց նա։

«Առաջին՝ արդարություն. ինչպես վերադարձնել մեր հասարակությանն արդարության զգացումը, երբ արժանիքը, ոչ թե քծնանքը կորոշի մարդու ճակատագիրը, երկրորդ՝ բարեկեցություն. ինչպես դարձնել Հայաստանն իսկապես բարեկեցիկ երկիր, որտեղ չկա աղքատություն, որտեղ յուրաքանչյուր ընտանիք ապահով է իրեն զգում, երրորդ՝ խելամիտ արտաքին քաղաքականություն. ինչպես  վերակառուցել մեր հարաբերությունները հարևանների ու գերտերությունների հետ՝ առանց ուրանալու մեր շահերը, չորրորդ՝ համերաշխություն. ինչպես վերածնել մեր պառակտված հասարակությունը, դառնալ մի մեծ ընտանիք՝ իրար հանդեպ սիրով ու փախադարձ հարգանքով»,- մանրամասնեց Ալեքսանյանը։

Նա նշեց, որ Սամվել Կարապետյանի տեսլականը հիմնված է կյանքի փորձի, արված գործերի ու այն պատասխանտվության զգացման վրա, որը պետք է ունենա յուրաքանչյուր մարդ, ով պատրաստ է ղեկավարել երկիր։

«Նա մեզ ասում է՝ հերի՛ք է ծնկի իջնել, հերի՛ք է նվաստացնել սեփական ազգին»,- նշեց Ալեքսան Ալեքսանյանը՝ շեշտելով՝ իրենք գալիս են ժողովրդին ծառայելու, ոչ թե տիրելու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031