Նիկոլականների այսօրվա տեղեկատվական դիվերսիան ապացուցում է միայն մեկ բան` ՀՀ ԱԱԾ վաղուց արդեն գոյություն չունի. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Վեհափառի եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի վերաբերյալ իշխանական լրատվամիջոցի հրապարակած փաստաթղթին, որը ստացվել էր ԱԱԾ-ից:

Կարեն Վրթանեսյանը մասնավորապես նկատել է. «ՓԱՍՏ. Սովետական Միության փլուզումից առաջ ՀԽՍՀ ՊԱԿ-ի (նույն ինքը КГБ-ի) բոլոր արխիվները Երևանից տեղափոխում են Մոսկվա։ Ըստ այդմ՝ այսօրվա ՀՀ ԱԱԾ-ն չի կարող ՊԱԿ-ի գործակալական ցանցի մասին որևէ բան հաստատել կամ հերքել։ Դա կարող է անել միայն խորհրդային ՊԱԿ-ի իրավահաջորդ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (նույն ինքը ФСБ-ն):

Նիկոլականների այսօրվա տեղեկատվական դիվերսիան ապացուցում է միայն մեկ բան. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն վաղուց արդեն գոյություն չունի, իսկ այդ անվան տակ գործող կառույցը Նիկոլի ձեռքում բութ գործիքի է վերածվել՝ քաղաքական ոստիկանության։

Իսկ այ կարկառուն նիկոլական Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ ինֆորմատոր լինելու փաստը, եթե ճիշտ եմ հիշում, այդպես էլ չի հերքվել…

Հ.Գ.

Ուշադրությո՛ւն դարձրեք նաև գրառմանս կից նկարին. ՀԽՍՀ ՊԱԿ-ի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ թողարկված կրծքանշանը ռուսերենով է։ Ինչպես և ՊԱԿ-ի ամբողջ գրագրությունն էր ռուսերենով»։

Տեսանյութեր

Լրահոս