Սուքիասյաններին փոխկապակցված ընկերությունն է ադրբեջանական բենզին ներմուծողը

««ՄեգաԹրեյդ» ընկերությունը Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև ձեռք բերված համաձայնության և սահմանված ընթացակարգերի շրջանակում իրականացնելու է նավթամթերքի ներմուծում ՀՀ։ Այդ մասին Radar Armenia-ին հայտնել են «ՄեգաԹրեյդ» ՍՊԸ-ից։

«Սա մատակարարման այլընտրանքային ուղղության գործարկում է, որը միտված է շուկայի դիվերսիֆիկացմանը, մրցակցային միջավայրի ամրապնդմանը և սպառողներին առավել մատչելի առաջարկ ապահովելուն՝ պահպանելով որակի և անվտանգության բոլոր պահանջները։

Ներմուծված նավթամթերքը հասանելի կլինի «Ran Oil» ցանցի բենզալցակայաններում, ինչը շոշափելիորեն կնպաստի վառելիքի գների նվազմանը և ոլորտում ավելի թափանցիկ գնագոյացման ձևավորմանը։

Մենք կարևորում ենք մատակարարման կայունությունն ու կանխատեսելիությունը և համոզված ենք, որ նոր աղբյուրների ներգրավումը կնպաստի վառելիքի շուկայի հավասարակշռությանը և կամրապնդի մեր երկրի էներգետիկ ու տնտեսական դիմակայունությունը»,- նշեցին ընկերությունից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031