Տղամարդը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 42 ժամ անընդմեջ Սուրբ Ծննդյան երգեր երգելով
Բրիտանական Գլոսթեր քաղաքի բնակիչ Դեյվ Փերչեսը գերազանցել է համաշխարհային ռեկորդը՝ 42 ժամ անընդմեջ Սուրբ Ծննդյան երգեր երգելով: Այս մասին հաղորդում է New York Post-ը։
Բրիտանացին իր ելույթը սկսել է չորեքշաբթի կեսգիշերին և ավարտել ուրբաթ երեկոյան՝ կատարելով ընդհանուր առմամբ 684 երգ։ Նրա երգացանկում ներառված էին Սուրբ Ծննդյան հիթեր՝ Մրայա Քերիի երգացանկից մինչև Wham!, ինչպես նաև դասական երգեր՝ «Last Christmas», «Jingle Bells» և «Step Into Christmas»։
Գլոսթերի խոսքերով՝ փորձությունը ոչ միայն վոկալային էր, այլև լուրջ ֆիզիկական մարտահրավեր էր։ Մոտ 32 ժամ անց նա մոտ էր հանձնվելուն՝ քնի խիստ պակասի պատճառով։ Այնուամենայնիվ, հանդիսատեսի աջակցությունը նրան օգնել է շարունակել ելույթները։
