Բաժիններ՝

Տան բակում թմրամիջոց են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ստեփանավան քաղաքի 48-ամյա բնակիչը թմրանյութ է պահում։

Դեկտեմբերի 16-ին նշված հասցե մեկնած քրեական ոստիկանները 48-ամյա տղամարդու տան բակում գտնվող անվադողերի և ավտոմեքենայի տեսանելի հատվածներում նկատել են թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ:

48-ամյա ստեփանավանցին ձերբակալվել և տեղափոխվել է մարզային վարչություն։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել է նախաքննական մարմին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 48-ամյա ստեփանավանցու տան բակում հայտնաբերվել է մոտ 360 գրամ կանեփանման չորացված մանրացված զանգված։

48-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս