Նշվել են արյան անոթների համար ամենաօգտակար սննդամթերքները

Արյան անոթները ամուր և առաձգական պահելու համար կարևոր է հրաժարվել վատ սովորություններից, լինել ֆիզիկապես ակտիվ և հետևել հավասարակշռված սննդակարգի, ասել է «СМ-Клиника»-ի սրտաբան Պոլինա Սավինան: Նա Lenta.ru-ի հետ զրուցել է սրտանոթային համակարգի համար առավել օգտակար սննդամթերքների մասին։

Բժիշկը նշել է, որ արյան անոթների պատերի առաձգականությունը պահպանելու համար կարևոր է պարբերաբար օգտագործել վիտամին C-ով և ռուտինով հարուստ սննդամթերք: Դրանց թվում սրտաբանը նշել է ցիտրուսային մրգերը, սև հաղարջը, չիչխանը, կիվին, բուլղարական պղպեղը, հնդկաձավարը և կանաչեղենը (մաղադանոս, սպանախ, սամիթ կամ համեմ):

Սավինան նաև խորհուրդ է տվել սննդակարգում ներառել վիտամին E պարունակող սննդամթերքներ, որոնք հզոր հակաօքսիդանտ են և կանխում են «վատ» խոլեստերինի օքսիդացումը: Բժշկի խոսքով՝ լավագույն տարբերակներն են ձիթապտղի, կտավատի և արևածաղկի յուղերը (լավագույնս օգտագործվում են սառը ուտեստներում), ընկույզեղենը, ինչպես նաև ավոկադոն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031