Նյու Ջերսիում վատ եղանակի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Ձմեռային անբարենպաստ եղանակը ԱՄՆ-ի մի շարք նահանգներում ավտովթարների պատճառ է դարձել, Միսուրիի նահանգում փակվել են դպրոցներ, Այովայում ավելի քան 30 սմ ձյուն է տեղացել։ ԱՄՆ-ի արևելյան ափում ևս սպասում են ձմեռային վտանգավոր եղանակի։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։
Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին դեկտեմբերի 1-ին նահանգի մի քանի հատվածներում արտակարգ դրություն է հայտարարել սպասվող փոթորկի պատճառով։ Դա թույլ է տալիս ճկունություն ցուցաբերել օգնության տրամադրման հարցում։ Դեկտեմբերի 2-ին սպասվող առատ տեղումների մասին են հայտնել տարբեր նահանգներում։
Դեկտեմբերի 1-ի գիշերը Միսուրիի և Արկանզասի 72 միլիոն բնակիչ եղանակային վտանգավոր պայմանների մասին ահազանգեր է ստացել։ Ցուրտ եղանակը կպահպանվի ամբողջ շաբաթվա ընթացքում:

