SOCAR-ը Թուրքիայում 6 մլրդ դոլարի ներդրում է արել
Ստամբուլի Բեյօղլու թաղամասում Ադրբեջանի առևտրի ներկայացուցչության գրասենյակը թուրք և ադրբեջանից գործարարների միջև հանդիպում է կազմակերպել: ermenihaber.am-փոխանցմամբ, թուրքական աղբյուրը հայտնում է, որ քննարկմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև առկա տնտեսական կապերն ամրապնդելուն միտված քայլերին:
Ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչ Թամերլան Թագհիևը հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայի հետ առկա «եղբայրական» կապերն օր օրի ամրապնդվում են: Բացի այդ ասել է, թե Ադրբեջանը լրացուցիչ արտոնություններ է տալիս և խթանում Լեռնային Ղարաբաղում ներդրումներ կատարելու համար:
Թագհիևից բացի հայտարարություններով է հանդես եկել Թուրքիայում ամենամեծ արտաքին ներդրող ադրբեջանական «SOCAR» ընկերության Թուրքիայի մասնաճյուղի ղեկավար (CEO) Էլչին Իբադովը, ում տեղեկացմամբ՝ միայն Թուրքիայում իրենց և իրենց գործընկերների կողմից 6 մլրդ դոլարի ներդրում է արվել:

