«Dodge»-ը բախվել է Երևանյան լճի հարևանությամբ գտնվող «Երեքնուկ» կամրջի բետոնե հենասյանը. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում «Dodge» մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց պողոտայում բախվել է Երևանյան լճի հարևանությամբ գտնվող «Երեքնուկ» կամրջի բետոնե հենասյանը, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 5 հոգի, որից 2-ը անչափասհաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Երեխաները, ըստ դեպքի վայրում հավաքվածների, տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Պարեկային ծառայությունը տեղեկություն է ստացել, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Տեսանյութեր

Լրահոս