Բաժիններ՝

Լուսինե Գևորգյանը Օմանի Ժառանգության և տուրիզմի նախարարին հրավիրել է մասնակցելու Երևանում անցկացվելիք Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել Օմանի ժառանգության և տուրիզմի նախարար Սալիմ Մոհամեդ Ալ Մահրուքուի հետ: ՀՀ զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ կողմերը քննարկել են Հայաստանի և Օմանի միջև զբոսաշրջության զարգացման հնարավորությունները և վերջին տարիների դրական միտումները։

Հաստատվել է, որ քաղաքացիները կարող են միմյանց երկիր այցելել առանց վիզայի, ինչը խթանում է զբոսաշրջային հոսքերը։

Առանձնացվել է ուղղակի չվերթների մեկնարկի կարևորությունը՝ զբոսաշրջության աճի համար։

Ներկայացվել է Հայաստանի առաջընթացը կայուն զբոսաշրջության ոլորտում․ Green Key սերտիֆիկացված հյուրանոցներ՝ Armenia Marriott և Holiday Inn Yerevan – Republic Square։

Լուսինե Գևորգյանը Ալ Մահրուքուին և Օմանի մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու նոյեմբերի 21–23-ը Երևանում անցկացվելիք Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս