Բաժիններ՝

Իջևան-Շամշադին ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մեկի վիճակը ծանր է

Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում տեղի ունեցած վթարից 10 տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության,  մեկի առողջական վիճակը ծանր է: Այս մասին հայղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը:

«Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ, մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ հոկտեմբերի 24-ի առավոտյան Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Hyundai» մակնիշի ավտոբուսը:  Բախման հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում:

Վթարի հետևանքով 11 հոգի տեղափոխվել են «Տավուշ» բժշկական կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս