Բաժիններ՝

Հայաստանի դեմ խաղում պարտադիր պետք է հաղթենք. Հունգարիայի ազգային հավաքականի պաշտպան

Հունգարիայի ազգային հավաքականի առանցքային պաշտպաններից մեկը՝ Վիլի Օրբանը, 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի շրջանակում Հայաստանի հավաքականի հետ կայանալիք խաղից առաջ կիսվել է իր մտքերով: Նա ընդգծել է, որ հաղթանակը պարտադիր է, հակառակ դեպքում մունդիալի մասին երազանքները կմնան անհասանելի:

«Իռլանդիայի դեմ խաղում պարտավոր էինք հաղթել, քանի որ մենք ավելի ուժեղ էինք: Ամեն ինչ կախված էր մեզանից: Պորտուգալիայի հետ խաղում էլ մոտ էինք անակնկալ մատուցելուն, սակայն օբյեկտիվորեն նրանց հավաքականը մեզանից շատ ավելի ուժեղ է:

Մեկ միավորը ընդհանուր առմամբ ընդունելի արդյունք է, բայց գոհ լինել չի կարելի: Մենք մի քանի սխալ թույլ տվեցինք, որոնց կրկնությունից պետք է խուսափենք: Եթե անկեղծ լինեմ, այդ խաղերի մրցավարությունն էլ կատարյալ չէր: Սակայն դրա վրա կենտրոնանալն անիմաստ է. առաջիկա խաղերում պետք է հնարավորինս շատ միավոր վաստակենք:

Հայաստանի դեմ խաղում պարտադիր պետք է հաղթենք: Փաստորեն, այս խոսքերով կարելի է ավարտել հարցազրույցը: Այժմ այլ բան կարևոր չէ, միայն հաղթանակը: Մենք դեռ վիճակահանությունից գիտեինք, որ Հայաստանին պետք է հաղթենք և՛ տանը, և՛ դրսում: Հակառակ դեպքում աշխարհի առաջնության մասին երազելն անիմաստ է»,- Օրբանի խոսքը մեջբերում է Nemzeti Sport-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031