Բաժիններ՝

Շվեդիան և Նորվեգիան նոր միջոցներ են ներդնում  անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի բնագավառում

Շվեդիայի կառավարությունը որոշում է ընդունել ավելի քան 5 միլիարդ կրոն (524,5 միլիոն դոլար) հատկացնել երկրի զինված ուժերի համար անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի լրացուցիչ համակարգերի և JAS 39 Gripen կործանիչների սարքավորումների համար:

Այդ մասին հայտնել է կառավարության աշխատակազմը:

Անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում ներդրումները կկազմեն ավելի քան 3,5 միլիարդ կրոն (367,2 միլիոն դոլար): Դրանք  «զգալիորեն կամրապնդեն անօդաչու թռչող սարքերի սպառնալիքին հակազդելու՝ Շվեդիայի զինված ուժերի կարողությունները»:

Ներդրումները կուղղվեն նաև անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար զենքի, ազդարարման սարքերի, ինչպես նաև որոնողական անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանն՝ ավիաբազաների պաշտպանության համար: Մատակարարումների ժամկետը մինչև 2028 թվականն է՝ պլանավորած 2036 թվականի փոխարեն:

Իր հերթին Նորվեգիան նույնպես զգալի միջոցներ է ներդնում այդ բնագավառում: Ինչպես հայտարարել է երկրի ցամաքային զորքերի հրամանատար Լարս Լերվիկը, Նորվեգիայի զինված ուժերն սկսել են  անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի տասնամյա ծրագիրը՝ մոտ 150 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։ Գաղափարն այն է, որ մշտապես ներդրվեն նորարարություններ, կատարվեն փորձարկումներ և անհրաժեշտության դեպքում ընդլայնվի նախագիծը, – նշել է նա։

Այդ առնչությամբ Նորվեգիայի պաշտպանության նախարար Տուրե Սանդվիկը VG թերթին ասել է, որ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ծրագիրը կարող է ներկայացվել մոտ ժամանակներս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս