
Իրանի նախագահը հանդես է եկել մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու առաջարկով

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդես է եկել Իսլամական Հանրապետության մայրաքաղաքը Թեհրանից Պարսից ծոցի ափ տեղափոխելու առաջարկությամբ: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով իսպանական EFE լրատվական գործակալությանը։
«Այսօր մենք այլընտրանք չունենք. մենք պետք է դա անենք։ Կյանքը Թեհրանում անտանելի է դառնում»,- ասել է նա։
Նախագահը նման քայլի անհրաժեշտությունը պայմանավորել է օդի բարձր աղտոտվածությամբ, ջրի պակասով, ինչպես նաև հողային ու երթևեկության խնդիրներով։