
Ըմբիշ Սլավիկ Գալստյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր քայլ է համար հաջորդ նվաճումների ճանապարհին

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը ԱԱ-ի բրոնզե մեդալը իր կարիերայի կարևոր նվաճում է համարում։
«Ինչպես թիմը, այնպես էլ ես, լավ մարզավիճակում էինք: Կարող էինք ավելի շատ մեդալներ նվաճել: Ինձ համար բրոնզե այս մեդալ շատ կարևոր էր, քանի որ ամեն անգամ աշխարհի առաջնություններում ինձ ինչ-որ բան պակասում էր: Հիմա այսքանով բավարարված եմ:
Զագրեբ մեկնել էի այն մտքով, որ կարող եմ ոսկե մեդալակիր էլ դառնալ: Այս առաջնության ընթացքում բոլոր մրցակիցները շատ փորձառու էին: Այս մեդալը պետք է նպաստի, որ հաջորդիվ նաև աշխարհի չեմպիոն դառնամ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գալստյանը:
Անդրադառնալով բրոնզե մեդալի համար գոտեմարտին` մարզիկը շեշտեց, որ երբ մրցակիցը միավորների առավելություն ուներ, ինքը մի քանի վայրկյան չի կողմնորոշվել, թե ինչպես է պետք հաջորդիվ գոտեմարտել, սակայն վերգտել է իրեն ու առաջ անցել հաշվի մեջ: