Բաժիններ՝

Բայդենը ծանր վիրահատության է ենթարկվել

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը վերջերս վիրահատության է ենթարկվել՝ մաշկից քաղցկեղի բջիջները հեռացնելու համար, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով նրա մամուլի քարտուղարին։

Բայդենի գրասենյակը հայտնել է, որ վիրահատությունից հետո նրա վերականգնումը լավ է ընթանում: Չի նշվում, թե երբ է նախկին նախագահը ենթարկվել այդ վիրահատությանը։

Բայդենը նմանատիպ վիրահատության է ենթարկվել իր նախագահության տարիներին՝ 2023 թվականի փետրվարին։

2022 թվականի հուլիսին նա ելույթ է ունեցել կլիմայի փոփոխության և աղտոտվածության վերաբերյալ: Նա ասել է, որ Դելավերի Քլեյմոնտ քաղաքում, որտեղ ինքը մեծացել է, կան բազմաթիվ նավթավերամշակման գործարաններ: Այնուհետև Բայդենը պարզաբանել է, որ ինքը և իր հետ ապրող մյուս մարդիկ քաղցկեղ են ունեցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս