Բաժիններ՝

2025-ին երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրով 2046 շահառուներին վճարվել է ավելի քան 1,5 մլրդ դրամ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2025 թ. արդեն իսկ աջակցություն է ստացել 2046 շահառու, վճարվել է շուրջ 1 մլրդ 650 մլն դրամ։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:

Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 14167 ընտանիք, վճարվել է շուրջ 10 մլրդ 264 մլն դրամ։

Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝

մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում.

հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։

Ծրագրի հիմնական պայմաններին և դիմելու ընթացակարգին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031