Բաժիններ՝

Մատենադարանը հարստացել է ևս մեկ ձեռագրով. «Մատյանների տունդարձը» արշավը շարունակվում է

Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանին են նվիրաբերվել 1861 թվականին Բաղդադում գրված «Հիշատակարան սերնդոց Տէր Գաբրիէլի Երևանցւոյ» ձեռագիրն ու հարակից արժեքավոր վավերագրեր, որոնք հարուստ տեղեկություներ են փոխանցում Իրաքի հայ համայնքի պատմության վերաբերյալ:

Այս մասին հայտնում են Մատենադարանից՝ նշելով որ «Մատյանների տունդարձը» արշավը շարունակվում է։

Նոր նվիրատվությունը  կատարել է Մատենադարանի բարեկամ և նվիրատու, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանը, ով նվիրատվությունը Մատենադարանին է փոխանցել լոնդոնաբնակ հայտնի հայագետ որդու՝ Տիրան Ներսեսյանի միջոցով:

«Մատենադարանը երախտագիտություն է հայտնում Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանին՝ արժեքավոր նվիրաբերության համար»,- ասված է հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս